Բոլոր դեպքերում հետաքրքիր է:

Մեկ Ղարաբաղում է հայտնվում էքսցենտրիկ Ստերլիգովը, ընդ որում՝ Ռուսաստանի կողմից «Իսկանդերների» տրամադրմանը զուգահեռ:

Հիմա էլ «Գիշերային գայլերն» են գալիս Հայաստան: 
Հիշենք, որ Պուտինը ևս բայքեր է, և կարապների հետ թռչելուն զուգահեռ` գիշերները բայքերական մաստեր-կլասեր է ցուցանում: 
Հիշենք նաև, որ «Գիշերային գայլերը» փորձում էին Հաղթանակի յոթանասունամյակի առիթով «անցնել» նաև յուրոփներով՝ ի տես ռուսաստանյան ուժի ու հաղթանակի: Յուրոփը թույլ չտվեց:
Հիմա, երբ անչափ ակտիվացել է միստր Ուորլիքը, Ղարաբաղյան հարցի կարգավորման վերմակը, խաղաղապահների բերետի գույնն ու պատկանելությունը միստրը փորձում է քաշել դեպ իր կողմը, Ռուսաստանը մինի ու մաքսի «Իսկանդերներ» է տեղակայում Ղարաբաղում` Ստերլիգովի ու գայլերի տեսքով...
Հ.Գ. Ցուցանելու Արևմուտքին, որ Ղարաբաղը «իրն» է, բայց հայերի ձե՞ռքն է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել