«Յունիբանկ»-ը  զեղչերի և արտոնությունների «Մագնիս» ծրագրի շրջանակներում հայտարարում է նոր աննախադեպ ակցիա, որը մեկնարկում է 2012թ. նոյեմբերի 20-ից և ավարտվում դեկտեմբերի 20-ին:  

Ակցիայի շրջանակներում «Մագնիս» ծրագրի գործընկերները մեկ ամսվա ընթացքում կառաջարկեն մեծ զեղչեր խանութներում և ժամանցի կենտրոններում, իսկ «Յունիբանկ»-ը կիրականացնի 5 000 - 50 000 դրամ գումարով մրցանակների ամենօրյա խաղարկություն:

Դրամական մրցանակների խաղարկությունների մասնակից դառնալու համար ընդամենը պետք է գրանցվել http://www.magnis.am/ կայքում` լրացնելով պարզ ձև (անուն/ազգանունը, բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն) և մասնակցել ամենօրյա խաղարկություններին, մինչև ակցիայի ավարտը: Եթե անձը հանդիսանում է Facebook սոցիալական ցանցի օգտատեր, ապա կարող է լրացնել իր էլ. փոստի հասցեն և գաղտնաբառը, իսկ համակարգն ավտոմատ կերպով կներբեռնի մասնակցի տվյալները` նրան ընձեռելով տվյալները փոփոխելու հնարավորություն: Գրանցվել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր անձինք, ովքեր հանդիսանում են «Յունիբանկ»-ի քարտապաններ կամ ցանկանում են դառնալ՝ բացառությամբ «Յունիբանկ»-ի աշխատակիցների: Ընդ որում, մեկ անձի մասնակցությունների քանակը սահմանափակված չէ: Նույն անձը, մեկ անգամ գրանցվելով կայքում, կարող է մասնակցել ամենօրյա խաղարկություններին` ակցիայի ողջ ժամանակահատվածում: Դրա համար յուրաքանչյուր անգամ անհրաժեշտ է բեռնել «Մասնակցիր և շահիր» գրանցման ձևը www.magnis.am կայքում, լրացնել համապատասխան դաշտերը և սեղմել «Մուտք», այնուհետև` «Մասնակցիր և շահիր» կոճակը:

Ամենօրյա խաղարկությունները մեկնարկում են ս.թ. նոյեմբերի 20: Յուրաքանչյուր օր կխաղարկվեն 10 և ավելի դրամական մրցանակներ: Շահողները կընտրվեն պատահական թվերի գեներատորի միջոցով: Դրամական մրցանակներ շահողներն այդ մասին կտեղեկացվեն SMS հաղորդագրության միջոցով, ինչպես նաև շահողների անուն/ազգանունները կհրապարակվեն www.magnis.am կայքում և «Յունիբանկ»-ի ֆեյսբուքյան էջում: Գումարները մասնակիցներին կտրամադրվեն «Shopping Revolution» ակցիայի շրջանակներում հատուկ թողարկված նվեր քարտերի միջոցով: Քարտերը ձեռք բերելու համար շահող մասնակիցը պետք է այցելի «Յունիբանկի» «Մաշտոց» (Երևան, Մաշտոցի 22/2) կամ «Երիտասարդական» (Երևան, Աբովյան 23/2) մասնաճյուղ և ներկայացնի անձնագիրն ու սոցիալական քարտը:

Նվեր քարտի միջոցով գնումներ կարելի է կատարել բացառապես «Shopping Revolution» ակցիային մասնակցող խանութ-սրահներում և ժամանցի կենտրոններում, որոնք յուրաքանչյուր օր հանդես կգան աննախադեպ զեղչային առաջարկներով: Տրամադրվող զեղչերի և խաղարկությունների վերաբերյալ տեղեկատվությունն ամեն օր կհրապարակվի www.magnis.am կայքում և Facebook-ում: Հետևեք մեր նորություններին www. magnis.am կայքում և Facebook-ում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել