Картинки по запросу ստեռլիգովԳերման Ստերլիգովը Զորի Բալայանի ծրագրի առաջին ծիծեռնակն է: Հիշում եք, հայր Պուտինին գրված նամակում Արցախի հերոս Զորի Բալայանը հիշեցրել էր Գյուլիստանի պայմանագրի, Արցախը Ռուսաստանի սեփականությունը լինելու մասին և թախանձագին խնդրել, որպեսզի հայր Պուտինը վերցնի Արցախը... Իսկ թե վերցնելուց հետո ում էր հանձնելու՝ բոլորս գիտենք:
Այսօր ԱՄՆ-ը սկսել է մեծ ուշադրություն դարձնել Արցախին, հօդս ցնդեցնել Արցախում ռուսական խաղարարներ մտցնելու պուտին-մեդվեդյան ծրագիրը: Տեսնելով, որ տապալվում են իր ծրագրերը, Պուտինն Արցախ է գործուղել Գերման Ստերլիգովին, որն արդեն խոսում է «սլաբոդա» հիմնելու մասին: Այսինքն՝ ռուսական կայուն բնակչություն, որն էլ հետագայում կնպաստի Արցախի բռնազավթմանը Ռուսաստանի կողմից...
Հիմա հատկապես, երբ Հայաստանը վերջին հազարամյակում առաջին անգամ մեծագույն պատմական հնարավորություն է ստացել դառնալ հզոր պետություն, Իրանի հետ ջերմացնելով հարաբերությունները՝ վերածվել աշխարհաքաղաքական նոր զարգացումների կենտրոնի, Հայաստանի և Արցախի իշխանությունները պետք է չգայթակղվեն Ստերլիգովի փողերով, պուտինյան հրահանգներով և պարտադրեն այդ մարդուն կամ հեռանալ Արցախից, կամ ապրել իր ընտանիքի հետ՝ զերծ մնալով Արցախը ռուսիֆիկացիայի ենթարկելու իր ծրագրերից:
Սա է միակ ու ճշմարիտ լուծումը:
Այլապես, ոչ միայն Էդիկ Նալբանդյանի ֆրանսիական ժպիտով 6 ազատագրված շրջանը կկորցնենք, այլև ողջ Արցախը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել