Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի ամենակարևոր համակարգերից մեկն է, որտեղ տարբեր տարիքի, սեռի, ստատուսի, տարբեր ռանգի պաշտոնյաններ համախմբված ծառայում են մեկ նպատակի` ապահովել Հայաստանի և նրա քաղաքացու ազգային անվտանգությունը: Նաև Հայաստանի սահմաններից դուրս այս մարդկանց ճնշող մեծամասնությունն իր կարևոր և պատասխանատու աշխատանքն իրականացնում է պետական ոչ շատ բարձր աշխատավարձի պայմաններում, ինչն ուղղակի հարգանքի է արժանի: Նման կադրային բազա ունենալու պարագայում հանրապետության նախագահն ի՞նչ է պետք է կադրեր ընտրի գրանտների դիմաց սեփական երկիրը վտանգող, օլիգարխների մոտ մի քանի կոպեկով գոյատևող, սեփական ամբիցիաների համար ամեն ինչի պատրաստ արկածախնդիրներից... երբեք: Վլադիմիր Հակոբյանին անձնապես դեռևս չեմ ճանաչում, բայց հայրենասիրությունս ու բարոյականությունս պարտադրում են ինձ հարգել և հավատալ ԱԱԾ-ի սպայական ուսադիրներ կրող մարդուն:
Ի դեպ, Արմեն Սաղաթելյանն էլ էր սպա:
Ի դեպ, ավելի լավ է «վերբովկա» լինես քո երկրի անվտանգության մարմիններին և ծառայես քո երկրի շահերին, քան գրանտների դիմաց այլ պետությունների շահերը սպասարկես քո հայրենիքում:
Ի դեպ, որևէ մեկը կամ որևէ ուժ չի կարող կանգնել ժողովրդավարական ճանապարհով ընթացող Հայաստանի ճանապարհին, քանզի մեր նախագահը հավատում է ժողովրդավարական պետություն կերտելու տեսլականին:
Ի դեպ, կիսապատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատարի մամուլի խոսնակը, ճիշտ է, որ սպա լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել