Newsline.am-ը գրում է.

Թուրքական Haberler.com լրտվական կայքի փոխանցմամբ` քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը «Հաբեր Թյուրք» հեռուստաալիքի եթերում անդրադարձել է քրդական պետության ստեղծման խնդրին։

«Մերձավոր Արևելքի չորրորդ խոշոր ժողովուրդը հանդիսացող քրդերը նույնպես ունեն պետություն ունենալու իրավունք: Պետություն հիմնելը քրդերի իրավունքն է: Արաբներն ունեն 22 պետություն: Ինչպես թուրքերն ու իրանցիները, այնպես էլ քրդերն ունեն իրենց հայրենի հողերում ինքնակառավարման իրավունք: Այդ մարդիկ ապրում են իրենց հայրենիքում: Թուրքիան չպետք է վախենա դրանից»,-ասել է Դեմիրթաշը  

Նա աջակցություն է հայտնել նաև Սիրիայի քրդերին` ընդգծելով, որ 100 տարի անց էլ նրանք մեծ զուլում են ապրում: Դեմիրթաշը կողմ է արտահայտվել Թուրքիայի ու Սիրիայի քրդերի խնդիրների` ժողովրդավարական ճանապարհով կարգավորմանը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք թույլ չեն տա Հյուսիսային Սիրիայում քրդական պետության ստեղծումը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել