Ողջունում եմ տպագիր մամուլի ղեկավարների հայտարարությունը: Այն տեղին է և ճիշտ ժամանակին: Պաշտպանում եմ հայտարարության ամեն մի թեզ:
Սակայն, միաժամանակ, ուզում եմ նաև հորդորել որոշ խմբագիրների՝ ինքներդ մի դարձեք սուտն ու կեղծիքը, զրպարտությունը հովանավորողներ, ճշմարիտ խոսքը պարտակողներ: Երբ թերթերից մեկի լրագրողը զրպարտություն է տարածում, անվանարկում է, երբ զբաղվում է փաստերի խեղաթյուրմամբ, ոչ թե պաշտպանեք, այլ առաջինն ինքներդ տեր կանգնեք ճշմարիտ խոսքին...
Այլապես ստացվում է, որ մի ստահակ, մի կիսագրագետ կարող է իջնել անբարոյականության մակարդակին, զրպարտություններ գրել, ու դա համարվի թույլատրելի, մինչդեռ, երբ տպագիր մամուլի ոտքն են տրորում, պետք է աղմկել:
Ասածս չի վերաբերում հայտարարության տակ ստորագրած բոլոր խմբագիրներին անխտիր: Այնտեղ ազնվագույն մարդիկ էլ կան, արժանապատիվ ու շիտակ լրագրողներ էլ կան: 
Դիմում եմ նրան, ով հանուն փողի ու կեղծ իմիջի կարող է նաև սեփական անձը զրպարտել...
Կարևորն այն է, թե ինչքան կտան դրա համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել