Բնական է, երբ զուգընկերները ցանկանում են հաճույքի բերկրանքը կիսել միմյանց հետ: Եթե զուգընկերներից յուրաքանչյուրն իմանա, թե քնքշանքի հատկապես որ ձևն է դուր գալիս մյուսին, ապա նրանք երկուսն էլ էլ ավելի մեծ հաճույք կստանան:

Ինչպես սեքսից ավելի մեծ հաճույք ստանալ (18+)

Եթե կինը սեռական հարաբերությունից հաճույք չի ստանում, ուրեմն պատճառներ ունի: Զուգընկերը կարող է չպատկերացնել, որ կնոջ մարմինը, ի տարբերություն իր մարմնի, այլ կերպ է արձագանքում հպումներին: Կամ հնարավոր է, որ նրա մոտ կարծրացած լինի այն համոզմունքը, որ կինը պետք է ավելի քիչ հաճույք ստանա, քան տղամարդը, կամ այն, որ կինը չպետք է զուգընկերոջը հայտնի իր սեռական ցանկությունների մասին: Եթե կինը հասկանա, որ նա կարող է նույնքան հաճույք ստանալ սեքսից, որքան տղամարդը, և որ պետք է ձգտել հաճույք ստանալ, նա իրեն ավելի լավ կզգա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել