Էդ որ ասում եք՝ սահմանադրական բարեփոխումներն իշխանության վերարտադրության մասին են, չլինի՞ 1996-ին ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը, 1998-ին ու 2003-ին ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, 2008-ին ու 2013-ին ոչ թե Սերժ Սարգսյանն են վերարտադրվել, այլ ես.... Ավելի լավ է ասեք՝ դեմ ենք խորհրդարանական կառավարմանը կամ ասեք` էս իշխանությունները նույն ձևի վարկաբեկելու են խորհրդարանական կառավարման գաղափարը, ինչպես կիսանախագահականն արեցին, քան թե մուխանաթ հիմնավորում բերեք: Գործող սահմանադրությունը լավ էլ ապացուցել է, որ այն իշխանության փոխանցման ու վերարտադրության սահմանադրություն է: Վկան Հայաստանում 24 տարի շարունակ ընտրությունների միջոցով իշխանություն չփոխվելու դառը իրողությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել