Շատերը մոռանում են, որ իրենք ապրում են փոքր երկրում, որի անունն է Հայաստան։ Երկրում, ուր կեսկատակ ասված, եթե Սյունիքից կարգին բղավես, ապա Աշոցքի լեռներում կամ, ասենք, Նոյեմբերյանի սարերում ձայնդ կլսեն։ Այս պայմաններում, երբ գրեթե ամեն բան անթաքույց է, մարդիկ ինքնախաբեությամբ փորձում են սուրբ ձևանալ, համոզել, որ իրենք ընտրյալներ են, որ իրենք, որ իրենք...
Բարեկամներս, ավաղ, ամեն բան ավելի բարդ է, քան թվում է, մենք ունենք շատ մեծ խնդիրներ, որոնք լուծում են աղերսում, մենք չունենք ժամանակ, մարդկային ռեսուրսներն անբավարար են դառնում՝ ժամ առ ժամ...
Եթե ձեր մեջ կա դույզն-ինչ ցանկություն օգնել մեր բոլորիս երկրին, ապա, խնդրում եմ, հնարավորինս վեր կանգնեք բոլոր տեսակի նեղ անձնական շահերից, եղեք շիտակ և մարդկային, ձեռք մեկնեք մեր բոլորիս հայրենիքին, բոլորիս տանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել