Ցանկացած գործողության օգտակարություն պետք է դիտարկել թե՛ երկարաժամկետ, թե՛ կարճաժամկետ ընթացքների մեջ: Եթե մի բան փոփոխությունների և էվոլյուցիայի չի ենթարկվում կարճաժամկետ ժամանակամիջոցում, ինչքան մեծ էֆեկտ էլ ունենա, երկարաժամկետում սկսում է մարել իրեն: Նույնիսկ ամենագեղեցիկ խոսքը՝ «ես սիրում եմ քեզ»-ը, անընդհատ միայն կրկնելուց ի վերջում դառնում է սովորական, երբեմն նույնիսկ տհաճ հակառակ սեռի համար, եթե այդ արտահայտությունից բացի չկա հստակ գործողություն: Հիմա նայում եմ Բաղրամյան փողոցին, օր օրի սկսում է նոսրանալ բազմությունը: Ու խոսեմ ամենավատի մասին՝ ամբոխն իր ճղճիմությունը թաքցնելու համար հեշտությամբ առաքինի մարդուն դարձնում է հերոս մինչև նրա սայթաքելը: Հերոս է դարձնում նրա համար, որ զատի իրենից, նրա լավ արարքը ցույց տա հերոսություն, որ իր վախկոտությունը, ճղճիմությունն արդարացնի: Սայթաքելու դեպքում էլ մեկ օրում կարող է դարձնել դավաճան՝ նույն կերպ իր ճղճիմությունն արդարացնելու համար, իբր տեսեք՝ մեզանից վատն էլ կան: Տղերք, ափսոս եք, մի բան մտածեք, երբ առանց գործողությունների, զուտ տարերային մնացիք այդտեղ, վերջնական ֆիասկոյի դեպքում ամբոխն իրեն արդարացնելու համար պարտադիր մեղավորներ է փնտրելու, և ամբողջ մեղքը բարդվելու է նրանց վզին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել