Համակարգչի դիմաց անցկացրած օրվանից հետո մեր աչքերն, անշուշտ, ունենում են հանգստի կարիք: Իսկ եթե օրվա վերջում նաև զգում եք, որ աչքերում ասես ավազ լինի, ուրեմն անհանգստանալու հիմքեր ունեք:

Ամենօրյա վարժությունները կօգնեն վերագտնել աչքերի հանգստությունն ու կլավացնեն Ձեր տեսողությունը: Ուղղակի այս վարժությունները պետք է արվեն օրը երկու անգամ և որոշակի հստակ ժամացուցակով: Առաջին շաբաթների ընթացքում Դուք առանձնապես չեք զգա փոփոխություն, բայց կանցնի որոշ ժամանակ, և  աչքերի վիճակի կտրուկ բարելավում կունենաք:

Նկատի ունեցեք, որ վարժություններից յուրաքանչյուրը պետք է կրկնել 10 անգամ:

1. Շարժեք աչքերը աջ, ձախ, ապա՝ վերև, ներքև:

2. Շուրջ մեկ րոպե արագ թարթեք աչքերը:

3. Քթի ծայրին դրեք մատը և հայացքը դանդաղ բերեք դեպի այդ կետը:

4. Հայացքը շարժեք աջ վերևի անկյունից դեպի ձախ ներքևի անկյուն, ապա հակառակը:

5. Մոտեցեք լուսամուտին, նայեք հորիզոնի որևէ հստակ կետի, ֆիքսեք հայացքը, ապա նայեք ավելի մոտ որևէ կետի, օրինակ՝ լուսամուտի փեղկին ու կրկին ֆիքսեք հայացքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել