Բաղրամյան պողոտան տոնեց «թվացյալ» հաղթանակն ու հայտարարեց, որ շարունակում է պայքարըԱյն ինչ կատարվեց, արդեն իսկ մեծ հաղթանակ է: Այսպես թե այնպես, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղարկելու մասին միանգամից չէր ասվելու: Այդպես չի լինում:
Նախագահի հայտարարությունը` ժամանակի ընթացքում քաղաքացիների պահանջը կատարելու խոստում էր: Նրա խոսքերի ենթատեքստը հենց դա էր:
Օրեր առաջ սկսված նման մասշտաբի ինքնաբուխ հավաքը սառը ցնցուղ եղավ իշխանության համար: Նրանք հասկացան, որ այսուհետև, առանց այդ էլ սոցիալական ոչ լավ վիճակում գտնվող Հայաստանի քաղաքացիների գրպանին կպնելը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ իրենց համար:
«Ոչ թալանին» շարժումը շատ ավելի մեծ բան փոխեց մեր երկրում, քան միայն հոսանքի սակագնի բարձրացումը կանխելն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել