Մի քանի օր մտածում ու ուսումնասիրում էի ստեղծված իրավիճակը, մարդկանց մոտեցումները: 
Նախ սկսեմ նրանից, որ ոչ ոք պարտավոր չի մյուսի փոխարեն ինչ-որ բան անել  տվյալ դեպքում պայքարել: 
Ու եթե չես պայքարել կամ պայքարում, ուրեմն նախ աշխատիր լռել և հետո չբողոքես, որովհետև դու ոչինչ չես արել: 
Եւ ի վերջո հարգելի ոստիկաններ, դուք բացի համազգեստ կրելուց ու հրաման կատարելուց կարող եք ունենալ կարծիք: Ասեմ ավելին դուք պարտավոր եք ունենալ բանականություն, սթափ դատելու կարողություն, որպեսզի արժանի լինեք ձեր համազգեստին: Այլապես տպավորություն է ստեղծվում, որ ձեր համազգեստը ձեզնից արժեքավոր է: Թոյլ տվեք ձեզ հարգենք, ոչ թե... Չմանրամասնեմ, ինքներդ էլ գիտեք: Ոչ ոք ձեզնից չի խլի էտ համազգեստը, ձեր ճղճիմ աշխատավարձը: Ի վերջո ավելի լավ կլինի արժանապատիվ կորցնեք աշխատանքը, քան սողաք մինչև ձեր կյանքի վերջ: Ի վերջո եղեք ժողովրդի ու ինքներդ ձեր գրպանի պաշտպանը ու հարգեք ինքներդ ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել