«Ոչ թալանին» նախաձեռնությամբ անցկացվող ակցիան սկսում է անհասկանալի ընթացք ստանալ: Ճիշտ է՝ մի կողմից նոր մարդիկ են ներգրավվում պայքարում՝ պատգամավորներ, մտավորականներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ու թվում է, թե շարժումը պետք է վերաիմաստավորվի, սակայն հակառակ պրոցեսներ են նկատվում:

Նախ՝ անզեն աչքով էլ նկատելի է ակցիայի անկազմակերպ բնույթը, սակայն ամենամեծ խնդիրը որոշումների կայացման գործընթացի մասնակիցների կազմն է. որոշ դեպքերում ոչինչ չասող, վարկաբեկված դեմքեր, ովքեր, ցավոք, ազդեցություն ունեն ակցիայի մասնակիցների գործողություններում:
Պայքարի իրական ակտիվիստներից գրեթե բան չի մնացել, ու առաջին հերթին բան չի մնացել այն առումով, որ նախաձեռնող խումբը ղեկը զիջել է պարզ չէ՝ ում:

Սա հղի է անկանխատեսելի հետևանքներով ոչ միայն այն պատճառով, որ շարժումը կարող է մարել, այլ այն, որ անհամախմբվածությունն ու գործընթացների նկատմամբ վերահսկողության կորուստը նոր սադրանքների կհանգեցնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել