1. Ուշ են վերադառնում տուն 

Հին ժամանակներում, երբ բջջային հեռախոսները դեռ չէին հայտնվել մեր անդարդ կյանքում, կանանց դասական արտահայտությունն էր. «Արդեն երեք անգամ տաքացրել եմ ճաշը, իսկ դու չկաս»: Հիմա քիչ բան է փոխվել: Նրանք միևնույն է ուշ են տուն գալիս և դրա հետ մեկտեղ երբեք չեն զգուշացնում դրա մասին: Կամ կարևոր հանդիպման են, կամ ընկերներից մեկի հարևանի եղբոր ընկերոջ ծննդյան օրն է կամ էլ մետրոն ու երթուղային տաքսիներն են անհետացել քաղաքից: Մի խոսքով` պատճառ միշտ կա: Հավանաբար նրանք ենթագիտակցորեն վրեժ են լուծում ժամադրություններին մեր մշտական ուշացումների համար:

2. Քննարկում են կանանց 

Անգամ նրանց երկրորդ կեսի ներկայությամբ: Շատ աղջիկներ են փողոցում նկատում, թե ինչպես են տղամարդիկ սոված գայլերի նման նայում իրենց: Նրանք ոչ միայն վիզը ծռում են ամեն գեղեցիկ աղջկա հետևից, այլև դրանից հետո սկսում են քննարկել նրան: Եվ անկեղծորեն սպասում են, որ իրենց ուղեկցող աղջիկը միանա հույժ կարևոր մտորումների բարձրաձայնելուն և կիսի նրանց հեղինակավոր կարծիքը: Լավ է, որ դեռ չեն սկսում բարձրաձայն համեմատություններ անել: Սարսափելի է պատկերացնել, թե ինչեր են խոսում նրանք, երբ տղա-ընկերների շրջապատում են...

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել