Ոնց եմ զզվում, որ էլի սկսում են հայաստանցի-ղարաբաղցի տարանջատում մտցնել: Եթե ձեր տրամաբանությամբ նայեք, ապա Արցախում էլ բազմաթիվ հայաստանցի զինվորականներ և հրամանատարներ կան, գուցե նրանց չպե՞տք է պաշտոններ տային: Մեր մեկը երկուս չի դառնա, քանի դեռ մեր բոլոր շերտերը չեն գիտակցել, որ մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք ենք, մեկ երկրի տարածքում ունենք երկու հայկական պետություն: Պատկերացնենք, որ Շուշիի ազատագրման ժամանակ Հայաստան երկրի երկու հայկական պետությունների` ՀՀ և ԼՂՀ բնակիչները Կոմանդոսի դեմ ընդվզեին`ասելով՝ ռուսաստանցի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել