Ինչպես բոլոր գործողություններն ունեն պատճառահետևանքային կապ, այնպես էլ սա: Այն, որ որոշ կուսակցությունների անդամներ շատ բաներ ծայրահեղացնում են, օրինակ` փողոցում ջահելները քիլդիմ են անում միանգամից հիստերիկ ձևով, իբր թե տեսեք՝ երկրում բեսպրեդելն ինչ աստիճանի է հասել, բոլոր ոստիկանները տականք թալանչիներ են, այն են, այն են: Գյուղերում մարդիկ սոված սատկում են, աղքատությունը 60 տոկոսի է հասնում, կենտրոնի կաֆեներում սիրիահայերը սովամահ են լինում... Ա դե հանգստացեք էլի, հո դուք հիստերիկ չե՞ք, խոտ չենք ուտում, հասկանում ենք, որ ուզում եք դիվիդենտներ շահել էն հեռանկարով, որ ընտրությունների ժամանակ մի քանի ձեն ավել փախցնեք... Հաստատ գործող քաղաքական վերնախավից ոչ մի բանով չեք տարբերվում կամ ավելի լավը չեք (մի քանի բառ հետները խոսում ես ու հասկանում` նույն մարդիկ են, նույն արժեհամակարգով, նույն լֆիկ-լիսկաներն են):

Էն, որ որոշ ակտիվիստներ են ծայրահեղացնում, օրինակ` մոծակը խայթեց ինձ, տականք իշխանություններն իմ դեմ դավեր են նյութում, բան, սա տարիներ շարունակ պլանավորած գործողություն էր, տականք ոստիկաններն ինձ ձեռնաշղթաներ ամրացրին, ինձ հալածում են, ես ինձ անպաշտպան եմ զգում այս տականք երկրում, բռնությունների են ենթարկվում արևմտամետ ուժերի լրագրող-ակտիվիստկաները, սա անձամբ Պուծինի ձեռքի գործն ա... Ա դե հանգստացեք էլի, հո դուք հիստերիկ չե՞ք, խոտ չենք ուտում, հասկանում ենք, որ դեսպանատների ձեր զեկույցում պատրաստվում եք ամեն մանր-մունր բան ներառել, վերջ ի վերջո փող եք աշխատում, տուն եք պահում:

Էն, որ իշխանական ուժերի որոշ ներկայացուցիչներ են ծայրահեղացնում, օրինակ` այդ տականք ակտիվիստները բոլորը գրանտակերներ են, նրան պայքարում են գրանտի համար... Ա դե հանգստացեք էլի, հո դուք հիստերիկ չե՞ք, խոտ չենք ուտում, հասկանում ենք, որ ուզում եք՝ ձեր պաշտոնիկը բարձրացնեն, բայց բոլորը չէ, որ փողի ու պաշտոնի համար են պայքարում:

Էն, որ տեղի ԼԳՏԲ ներկայացուցիչներն են ծայրահեղացնում, օրինակ` մեր իրավունքները ոտնահարվում են, մեզ ամեն օր բռնության են ենթարկում, մեզ փողոցում հայհոյում ու հարվածում են... Ա դե հանգստացեք էլի, հո դուք հիստերիկ չե՞ք, խոտ չենք ուտում, պարզ երևում ա, որ գործող քաղաքական վերնախավի մեջ քիչ չեն ԼԳՏԲ ներկայացուցիչներ, դեռ մի բան էլ դուք եք մեզ հալածում... Ու էսպես քյառթու, ԷՇ-ԷՇ բաներ դուրս տվող տաքսու վարորդներից մինչև սահմանում տեղի ունեցող դեպքեր, կարող եմ հազարավոր ծայրահեղացնելու օրինակներ բերել:

Ապրեք էլի ձեզ համար՝ առանց հիստերիկություն անելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել