Դիտարկելով աշխարհաքաղաքական զարգացումները՝ կարելի է հանգել եզրակացության, համաձայն որի՝ ադրբեջանաթուրքական ազդեցությունները Միջին Ասիայում գնալով առավել ծանրակշիռ են դառնում: Այս իրավիճակում, երբ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով ԵՏՄ անդամ, նաև իր համաձայնությամբ պետք է վավերացնի Ղրղզստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, անհրաժեշտ է սառը դատել և առանց այլևայլության վավերացնել Ղրղզստանի անդամակցությունը: 
Կարծում եմ, որ ի դեմս Ղրղզստանի՝ անհրաժեշտ է ձեռք բերել բարեկամներ ու ինչ-որ տեղ նաև դաշնակիցներ, որպեսզի հնարավորություն ունենալ հնարավորինս հակազդել ադրբեջանաթուրքական ազդեցություններին: Գաղտնիք չէ, որ հակառակ պարագայում, միևնույն է, Հայաստանը չէ, որ կյանքի է կոչելու Ղրղզստանի անդամակցության որոշումը, այնպես որ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել