Սուրեն Խաչատյանի ու Շանթ Հարությունյանի ընտանիքների ու նրանց զավակների տարբերությունը հայաստանյան կոնտրաստի լավագույն ցուցադրությունն է: Սուրեն Խաչատրյանի ընտանիքը սահմռկեցուցիչ չափերի արյան գնով փորձում է «ինքիշխանություն» հաստատել Սյունիքում ու այն ստրկության զոնի վերածել, Շանթ Հարությունյանի ընտանիքը պապից մինչև թոռ երազում է անկախ, ինքնիշխան Հայաստանի ու վախերից և կախվածություններից ազատագրված երկրի մասին: Այդ նպատակների համար Սուրեն Խաչատրյանի ընտանիքն արյուն է հեղում, մարդկանց խեղում, իսկ Շանթի ընտանիքն ակցիաներով ուշադրություն հրավիրում խնդրի վրա: Եթե Սուրեն Խաչատրյանի ընտանիքի անդամները պատրաստ են հանուն «ընտանիքի անդամի» մարդ հոշոտել, ապա Շանթ Հարությունյանի որդին ոչ միայն հանուն իր սեփական հոր, այլ նաև ուրիշների բանտարկված հայրերի, պարզապես մարդկանց համար ընդօրինակելի քաղաքացիական վարքագծի օրինակ է ստեղծում: Շահենը հերոս չէ, Շահենն ուղղակի լավ քաղաքացի ու տղա է, որով ցանկացած հայր կհպարտանար: Կհասկանամ այն հայրերի նախանձն առ Շահեն, ում որդիները հենց իրենց՝ հայրերին, ոտքի վրա կհանձնեին՝ հանուն կուտակված հարստության պաշտպանության ու պահպանության: Այդպիսի որդիներ էլ ենք տեսել մեր ժամանակաշրջանում: Այնպես, որ՝ ՏՂԱ էլ կա, «տղա» էլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել