Աթոռից վերկենալու ու գրապահարանին մոտենալու մասին գրառում։

Գյուղական դպրոցների համար գրքահավաքների ընթացքում կուտակվում են տարբեր հեղինակների կիսատ-պռատ հատորյակներ, որոնք ոչ այն է կիսատ տանես, ոչ այն է պահես, քանի որ, ով գիտի, թե արդյոք կհանդիպե՞ն պակաս հատորները, թե ոչ... Երբեմն էլ նույնիսկ կիսատ վեպեր կան, ասենք՝ Շոլոխովի «Խաղաղ դոնը» կամ Գյոթեի «Ֆաուստը», որոնք ուղարկելը տգեղ կլինի։

Այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ պակասները անսպասելիորեն լրանում են, ու կարելի է լինում ուղարկել այս կամ այն հեղինակի հատորյակը լրացված, առանց բացերի։

Ըստ այդմ, որոշեցի թարմացվող ցուցակ կազմել, թե որ գրողի որ ժողովածուի որ հատորներն են պետք։ Եթե աչքներովդ ինչ-որ տեղ հանկարծ ընկնի միայնակ ու մոռացված հատոր, որն այստեղ չկա, խնդրում եմ, հիշեք այս գրառումն ու հատորը փոխանցեք :) Առկա հատորները՝ հաստ տառատեսակով ու կանաչ գույնով, պակասները՝ սովորական։

  • Դրայզեր, 10-հատորյակ. 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10
  • (Ռուս դասականների գրադարան) Միխայիլ Շոլոխով. «Խաղաղ Դոն» 1 | 2
  • Ակսել Բակունց. Երկեր, 4 հատորով. 1 | 2 | 3 | 4
  • Համո Սահյան. Բանաստեղծություններ, 1969, 2 հատորով. Ա | Բ
  • Համո Սահյան. Երկեր, 1984, 2 հատորով. 1 | 2
  • Դոստոևսկի. «Կարամազով եղբայրները», 1970. 1 | 2
  • Ալեքսանդր Դյումա. «Կոմս Մոնտե-Քրիստո», 1987. 1 | 2
  • Ալեքսանդր Դյումա. «Կոմս Մոնտե-Քրիստո», 1987. 1 | 2
  • Գյոթե. «Ֆաուստ», 1967 I | II
  • Ավետիք Իսահակյան. երկերի ժողովածու 6 հատորով, 1973–79. 1 | 2 | 3 | 4 | 5 | 6
  • Ավետիք Իսահակյան. երկերի ժողովածու 6 հատորով, 1973–79. 1 | 2 | 3 | 4 | 5 | 6
  • Շիրազ. Երկեր, 5 հատորով. 1 | 2 | 3 | 4 | 5
  • Շահան Շահնուր, Երկեր, 2 գրքով, 1982. 1 | 2

Խնդրում եմ այս ցուցակն ընթերցել ու եթե կարող եք պակասները լրացնել, շատ շնորհակալ կլինեմ։

Հ.Գ. «Մոնտե-Քրիստոն» չեմ սխալվել 2 անգամ գրել. նույն առաջին հատորից երկու օրինակ ունենք։

Հ.Հ.Գ. Մեր հաջորդ «թիրախներներն» են սահմանամերձ Չինարի ու Մովսես գյուղերը, Արցախի Նոր Մարաղա գյուղը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել