Այն, որ մերօրյա քաղաքական դաշտ կոչվածում, ավելի շատ գործում են ծպտյալ և ոչ այնքան ծպտյալ կամակատարներ, դա փաստ է: Փաստ է նաև, որ քաղաքական դաշտում, վերոնշյալ մարմինները պարբերաբար ստանում են նորանոր ցուցումներ` համապատասխան առաջադրանքների տեսքով, ու պետք է ասել, որ առաջին հայացքից, չնայած այդ առաջադրանքների պիղծ բնույթին, դրանք նախագծված են բարձրակարգ ճարտարապետի, կամ ճարտարապետների ձեռամբ: Սակայն, կա մի իրողություն, որին հնարավոր չէ անտարբեր մնալ և շրջանցել, այն, որ հասարակության մի պատկառելի հատված, դասեր չքաղելով նշյալ մարմինների կենսադրսևորման փորձից, վերստին անգամ, էլի ու էլի, հույս է կապում ու կուրորեն վստահում դրանց: Ինչպես մեր հյուսիսային բարեկամները կասեին` обидно, однако...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել