Գարիկ Մարտիրոսյանն անձամբ Լեո Մեսսիին հրավիրել է «Բարձր հումորի շաբաթին»Slaq.am-ը գրում է.

Comedy Club-ի «Բարձր հումորի շաբաթ» փառատոնը, որը տեղի կունենա հուլիսի 16-ից 19-ը, ավանդաբար հավաքում է բարձրաշխարհիկ, մշակութային և սպորտային էլիտային ոչ միայն մեր երկրից, այլ նաև արտասահմանից, հայտնում է 7days.ru-ն: Այսպես, այս տարի միջոցառմանը մասնակցելու հրավեր է ստացել Լեո Մեսսին:

«Ֆուտբոլային աստվածին» անձամբ հրավիրել է Գարիկ Մարտիրոսյանը: Նա Մեսսիին հանդիպել է Բեռլինի «Չեմպիոնների լիգայի» եզրափակիչում:

Comedy Club-ի «Բարձր հումորի շաբաթ» փառատոնը արդեն դարձել է անվանի հյուրերի հավաքվելու տեղ: Երկու տարում միջոցառմանը մասնակցել են 150 մեդիա դեմքեր: Անցյալ փառատոնների հյուրեր են դարձել Փերս Հիլթոնը, Քրեյթ Դեվիդը, DJ Վենդետան և ռեժիսոր Կուստուրիցան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել