Անկեղծ՝ չեմ կարողանում հասկանալ, թե այն մարդիկ, ովքեր դիտում կամ ընթերցում հավաքելու համար ռազմական գաղտնիք են հրապարակում, իրոք այդպե՞ս են մտածում, թե՞ որպես արդարացում են ասում, որ դա խոսքի ազատության իրավունքի իրացում է: Խոսքի ազատության մասին խոսելով արդարանալուց առաջ մի պահ պատկերացրեք, թե ինչ կանեն Սնոուդենի հետ ամերիկյան իշխանությունները, եթե նա հայտնվի ժողովրդավարական էտալոն ԱՄՆ տարածքում: Հաստատ գլուխը չեն շոյի: Պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել