«Ես հոգևոր կյանքում բավական դժվար ճանապարհ եմ անցել` կորցնելով, վերագտնելով Աստծուն, կռիվ տալով». Ավետ ԲարսեղյանQahana.am-ը գրում է.

-Ե՞րբ զգացիք հավատքի ուժը:

Քրիստոնեությունն ինձ համար կայացման ընթացք է` ամենօրյա և ամենժամյա «աշխատանք»է: 
Երբ մկրտվեցի 12 տարեկան էի և հավատքի մասին պատկերացնումներս դեռ ձևավորված չէին, հետևաբար դեռ չէի հասկանում մկրտության զորությունը:
Ինձանից վեր գտնվող ուժի անհրաժեշտությունը և կարիքը զգացի հորս մահից հետո և փառք Աստծո հասկացա, որ այդ ուժը բացառապես Աստված է և ապավինեցի հենց Նրան:

-Եկեղեցո՞ւմ լրացնում եք Ձեր հոգևոր բավարարվածությունը:
Հայ Առաքելական եղեցին մեր հավատքի հիմքն է: Շաբաթը մեկ, երկու անգամ եկեղեցում աղոթելն ինձ համար անհրաժեշտություն է: Ես կարևորում եմ հոգևորականի դերը հավատացյալի կյանքում: Ինչպես բժիշկն է անհրաժեշտ մարմինը բժշկելու, այնպես էլ հոգևորականը հոգու բժշկության համար`գտնելու ճանապարհը դեպի Քրիստոս, դեպի լույս, դեպի հավատք:
Հոգևորականը նաև ուսուցիչ է, սակայն որքանով էլ ուսուցիչը լավն է, միևնույնն է աշակերտը պետք է տանը պարապի և զբաղվի ինքնակրթությամբ: Եկեղեցու աղոթքին ևխոստովանությանը պիտի հաջորդի ինքնամաքրման լուրջ ընթացքը:

-Գայթակղությունները շա՞տ են Ձեր ճանապարհին
Ես հոգևոր կյանքում բավական դժվար ճանապարհ եմ անցել` կորցնելով, վերագտնելով Աստծուն, նորից հաստատվելով, կռիվ տալով: Ինձ համար Աստծո հետ շփումն այնքան կենդանի է, այնքան բնական և այնքան անհրաժեշտ: Զրույցն Աստծո հետ ամենաճիշտն ու ամենապետքականն է այդ ճանապարհին:

-Հանդիսանո՞ւմ եք կենդանի քարոզ:
Սուտ կլինի ասել, թե քարոզչության առաքելություն եմ ստանձնել, բայց հաճախ որպես սփոփանքի խոսք կիրառում եմ այն ամենն ինչ ձեռք եմ բերել հոգևոր հաստատաման ընթացքում: Շատ ուրախ եմ, որ այսօր, ի դեմս Qahana.am կայքի, այդ քարոզը իրակացվում է լայն շրջանականերում և մեծ արդյունք է տալիս:

-Qahana.am 13տարեկան է, Ձեր բարեմաղթանքը:
Որոշումը ստեղծելու նման կայք շատ ճիշտ էր և ժամանակին: Հոգևոր խոսքը վիրտուալ աշխարհ տեղափոխելը և հոգևորականին նաև այդ միջոցով հասնալեի դարձնելը բավական արդյունավետ է և անհրաժեշտ: 21րդ դարում եկեղեցին ևս հետ չպիտք է մնար շփման այս տեսակից: Համացանցային աշխարհը ողողված է բազմազան տեղեկատվությամբ ևայդ ինֆորմացիոն թոհուբոհում հոգևոր աչքերը անհրաժեշտ են` տեսնելու համար ճիշտ ու պետքականը:
Qahana.am կայքն ինտերնետային տիրույթում այն ուղղորդիչն է, որին կարող ես վստահ հանձնել քո խնդիրները և ստանալ ճիշտ պատասխան և խորհրդատվություն: Այս դարի փոփոխություններին զուգահեռ, սա դաստիարակող այն կայքն է, որ ցանկացած տարիքի ընթերցողի տալիս է ճիշտ գիտելիք հավատքի և եկեղեցու մասին: Ցանկանում եմ qahana.am-ին անխափանն և բեղմնավոր աշխատանք, և որ նրա վիրտուալ ընթերցողները առավել մոտենան եկեղեցուն և անմիաջական մասնակիցը դառնան եկեղեցական արարողակարգերին և ծեսերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել