Այսօր այն օրն է, երբ ընդդիմության շատ ներկայացուցիչներ պարզապես կարող են նախանձել երեխաներին: Փոքրիկներն այսօր հնարավորություն ունեն արտահայտվել, խաղալ, կավիճներով գունազարդել ընդդիմադիրների սիրելի Ազատության հրապարակն ու քաղաքի մյուս հրապարակները:
Այսօր կհնչեն կոչեր, մաղթանքներ երեխաներին պաշտպանելու, նրանց անհոգ մանկությունն ապահովելու մասին, բայց ուշադրությունից դուրս կմնան ընտանիքները, որտեղ երեխաներ չկան:
Հայաստանը դասվում է ցածր ծնելիությամբ երկրների շարքին: Կան ընտանիքներ, որոնք նախընտրում են ունենալ մեկ կամ առավելագույնը երկու երեխա` պատճառաբանելով սոցիալական պայմանները: 
Ծնելիոթյան ցածր ցուցանիշի պատճառներից մեկն անպտղությունն է: 2011թ. ՀՀ-ում իրականացված ընտրանքային հետազոտության տվյալների համաձայն` 18-45 տարեկան կանանց շրջանում անպտղության ցուցանիշը կազմում է մոտ 16.8%, իսկ տղամարդկանց մոտ՝ 5.2%: Ըստ իրականացված հաշվարկների՝ զույգերի համար անպտղության միջին ցուցանիշը ընդունվում է 16,8%:
Թանկացումների, անարդարության մասին բղավողներ, պահանջներ ներկայացնողներ միշտ էլ կլինեն, բայց անպտղություն ունեցող ընտանիքները հազիվ թե հավաքվեն հրապարակներից որևէ մեկում ու պետությանը պահանջներ ներկայացնեն, չնայած պետությունից օժանդակություն ընդունելուն դեմ չեն լինի:
Անպտղությամբ տառապող որոշ ընտանիքների համար երեխա ունենալն այդպես էլ մնում է երազանք` «թանկ հաճույք» լինելու պատճառով:
Պետությունն օգնության ձեռք կմեկնի նման ընտանիքներին` փորձելով նպաստել ծնելիության աճին: Կառավարության վերջին նիստում, ինչպես հայտնի է, հաստատվել է անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուին ներկայացվող պահանջները: 
Այս նախագիծն ուղղված է անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների համար:

Կարելի է ասել, որ պետությունը նախ հոգ կտանի ընտանիքի, ապա այդ ընտանիքում լույս աշխարհ եկած փոքրիկի համար… Այս նախագծի արդյունքը արդեն տեսանելի կլինի մոտակա ամիսներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել