Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: 0-99 տարեկան ցանկացած երեխա պաշտպանության կարիք ունի, բայց պիտի հասկանանք, որ մեր արական սեռի երեխաներին, սկզբում պաշտպանելով, պետք է այնպես դաստիարակել, որ պաշտպանվողի կարիք ունեցողից շատ արագ վերածվի պաշտպանելու կամք ու պատրաստակամություն ունեցող ուժեղ երիտասարդի, ոչ թե դառնա անողնաշար, անդեմ, փափկասուն տզրուկ: Քանի որ իրավունք չունեմ խորհուրդ տալ, կփորձեմ անձնական օրինակով ցույց տալ, ինչպես կուզեի մեծացնել ապագա երեխայիս: 
Երբեք չեմ թողնի տղա երեխայի մազերի հետևի մասը երկարացնել:
Ընդհանրապես չեմ թողնի, որ ինչ-որ անհասկանալի ֆոտոսեսիաների ու դրան հաջորդող մրցույթների մասնակցի, եթե մրցույթ, ապա միայն մարզական կամ դպրոցական օլիմպիադաներ, որտեղ կոփվում են և հասնում են արդյունքի պայքարի, մրցակցության միջոցով:
Երբեք չեմ թողնելու՝ դպրոցում չհիմնավորված բարձր գնահատական նշանակեն: Ուսուցիչներին խնդրելու եմ մաքսիմալ խիստ լինել նրա նկատմամբ:
Երբեք չեմ խառնվելու ընկերների հետ կռիվներին:
10 տարեկանից սովորեցնելու եմ աշխատանքին, տարբեր մոտիվացիաներով մեջն արթնացնելու եմ աշխատասիրության հակումը:
Երբեք չեմ միջամտելու մասնագիտություն ընտրելու նրա որոշմանը:
Չեմ արգելելու ծխել, խմել, հենց արգելեցի, հաստատ անելու է:
Չեմ միջամտելու նրա՝ ԲՈՒՀ ընդունվելուն, եթե ընդունակությունը չհերիքեց՝ նույնիսկ ընդունելության քննությունները դրական ստանա, ուրեմն ուսումը նրան պետք չի, թող լավ արհեստավոր դառնա:
Ավարտելուց հետո պիտի պարտադիր ծառայի Սահմանային զորամասում:
Ծառայելուց հետո պիտի պարտադիր աշխատի, թեկուզ բանվոր, այլապես ես նրան բացարձակ չեմ ֆինանսավորելու:
Այսքանից հետո դե թող փորձվի լավ մարդ չլինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել