Շաբաթը մեկ, երկու անգամ եկեղեցում աղոթելն ինձ համար անհրաժեշտություն է. Ավետ Բարսեղյան

Qahana.am-ը զրուցել է հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանի հետ:

-Ե՞րբ զգացիք հավատքի ուժը:

Քրիստոնեությունն ինձ համար կայացման ընթացք է` ամենօրյա և ամենժամյա «աշխատանք» է:

Երբ մկրտվեցի 12 տարեկան էի և հավատքի մասին պատկերացնումներս դեռ ձևավորված չէին, հետևաբար դեռ չէի հասկանում մկրտության զորությունը:

Ինձանից վեր գտնվող ուժի անհրաժեշտությունը և կարիքը զգացի հորս մահից հետո և փառք Աստծո հասկացա, որ այդ ուժը բացառապես Աստված է և ապավինեցի հենց Նրան:

-Եկեղեցո՞ւմ լրացնում եք Ձեր հոգևոր բավարարվածությունը:

Հայ Առաքելական եղեցին մեր հավատքի հիմքն է: Շաբաթը մեկ, երկու անգամ եկեղեցում աղոթելն ինձ համար անհրաժեշտություն է: Ես կարևորում եմ հոգևորականի դերը հավատացյալի կյանքում: Ինչպես բժիշկն է անհրաժեշտ մարմինը բժշկելու, այնպես էլ հոգևորականը հոգու բժշկության համար`գտնելու ճանապարհը դեպի Քրիստոս, դեպի լույս, դեպի հավատք:

Հոգևորականը նաև ուսուցիչ է, սակայն որքանով էլ ուսուցիչը լավն է, միևնույնն է աշակերտը պետք է տանը պարապի և զբաղվի ինքնակրթությամբ: Եկեղեցու աղոթքին ևխոստովանությանը պիտի հաջորդի ինքնամաքրման լուրջ ընթացքը:

-Գայթակղությունները շա՞տ են Ձեր ճանապարհին

Ես հոգևոր կյանքում բավական դժվար ճանապարհ եմ անցել` կորցնելով, վերագտնելով Աստծուն, նորից հաստատվելով, կռիվ տալով: Ինձ համար Աստծո հետ շփումն այնքան կենդանի է, այնքան բնական և այնքան անհրաժեշտ: Զրույցն Աստծո հետ ամենաճիշտն ու ամենապետքականն է այդ ճանապարհին:

-Հանդիսանո՞ւմ եք կենդանի քարոզ:

Սուտ կլինի ասել, թե քարոզչության առաքելություն եմ ստանձնել, բայց հաճախ որպես սփոփանքի խոսք կիրառում եմ այն ամենն ինչ ձեռք եմ բերել հոգևոր հաստատաման ընթացքում: Շատ ուրախ եմ, որ այսօր, ի դեմս Qahana.am կայքի, այդ քարոզը իրակացվում է լայն շրջանականերում և մեծ արդյունք է տալիս:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել