Քանյեն 10 տարի շարունակ երազել է, որ Քիմն իր կինը դառնա. The Daily Mail (լուսանկարներ)Slaq.am-ը գրում է.

Արևմտյան շոու բիզնեսի ամենաաստղային զույգերից մեկը` Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը, մայիսի 24-ին մեծ շուքով նշել է ամուսնության առաջին տարեդարձը: Ուղիղ մեկ տարի առաջ զույգն անմոռանալի ամուսնական արարողություն էր կազմակերպել Ֆլորենցիայի Ֆորտ Բելվեդեր ամրոցում` պաշտոնապես դառնալով այր ու կին: Այս կապակցությամբ The Daily Mail պարբերականը որոշել է ուշագրավ մանրամասներ բացահայտել Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի սիրո պատմության մասին:

Աղբյուրը նշում է, որ ամուսնության օրն առավել նշանակալի է եղել Քանյեի համար, քանզի նա երազել է Քիմին իր կողքին որպես կին տեսնել 10 տարի շարունակ` իրենց հանդիպման պահից (2004թ.) ի վեր:

Սակայն առաջին 8 տարին ռեփերը փորձել է թաքցնել իր զգացմունքները, թեև իր տեքստերում անդրադարձել է Քիմին, մշտապես ժամադրվել է նրան արտաքնապես նման կանանց հետ և, ի վերջո, սկսել է մտերմություն անել Քարդաշյանների ընտանիքի հետ:

Անցած տարի US Vogue-ին տված հարցազրույցում Քանյեն անկեղծորեն խոստովանել է. «Նա միշտ էլ իմ երազների աղջիկն է եղել: Աշխարհում չկա ուրիշ մի կին, ով կկարողանա ինձ նրանից հեռու տանել»:

Սակայն Քիմի սիրտը գրավելն իրական մարտահրավեր է եղել նրա համար, ինչը տևել է շուրջ մեկ տասնամյակ: Իրապատում շոուի հայազգի աստղն իր հերթին խոստովանել է, որ առաջին անգամ ռեփերին հանդիպելով` նրան շատ է հավանել, սակայն ինքն այն ժամանակ ամուսնացած է եղել ու թաքցրել է իր զգացմունքները:

Այնուհետև պարբերականը ներկայացնում է Քանյեի ու Քիմի բազմաթիվ սիրային կապերը, որոնց արանքում ճակատագիրն ապագա ամուսիններին պարբերաբար միմյանց «դեմ է հանել»:
Վերջիվերջո 2012թ. զույգը փորձել է միասին նոր հարաբերություններ սկսել, ինչն էլ ավարտվել է երջանիկ ամուսնությամբ ու դստեր ծնունդով:

«Նա իմ երազն է եղել, և այժմ այդ երազն իրականություն է: Ես ամեն ինչ կանեմ, որ Քիմն իրեն զգա ինչպես երազում»,- խոստացել է Քանյեն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել