Հայաստանի ներկա աղետալի վիճակի մասին կարելի է պատկերացումներ կազմել Պաշտպանության փոխնախարարի հարցազրույցի ժամանակ արած ուշագրավ հայտարարություններից:

---
1. Հայաստանը մասնակցում է 4 խաղաղապահ առաքելությունների՝ Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում և Տաջիկստանում:
Բայց Տաջիկստանում գոյություն չունի ՄԱԿ-ի խաղապահ առաքելության մանդատ, այլ գոյություն ռուսական ռազմակայան, դե լավ ա Ուկրաինա չեն ուղարկում...
2. Դավիթ Տոնոյանը հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին, նշելով, որ Ռուսաստանը միակողմանի օգնություն չի ցույց տալիս Ադրբեջանին և պատրաստ է նույն զենքը Հայաստանին մատակարարել:
Հայաստանի պաշտպանության փոխնախարարը` Ադրբեջանին զենքի գլխավոր մատակարար երկրի փաստաբան:
3. Դավիթ Տոնոյանը գրեթե միանշանակ հայտարարում է, որ Բաքվում հունիսին կայանալիք Եվրոպական խաղերից հետո Ադրբեջանը կանցնի ակտիվ ռազմական գործողությունների:
Փաստորեն կրկնում է Ռուսաստանի վերջերս արած սպառնալիքը` օգոստոսին Ղարաբաղում տանկային պատերազմ սկսելու մասին, ընդ որում Ադրբեջանը մինչև հիմա նման հայտարարություն չի արել:
4. Նախարարի առաջին տեղակալն ասում է, որ սպառազինությունների աճի պայմաններում ԼՂՀ շուրջ «անվտանգության գոտին» Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում արդեն չի բավարարում հայկական կողմին:
Ինչ տրամաբանություն, եթե Ռուսաստանը մի էդքան էլ զենք տար Ադրբեջանին ուրեմը պետք է էլ ավելի մեծ տարածքներ վերցնենք, Ադրբեջանն էլ հիմարա` միլիարդավոր դոլարի զենքա առնում ու տարածքները մեզ տալիս: Գուցե նախորդ կետի` ռուսների համար զոհվեոլու մոտիվացիա, որ հեռանալուց առաջ լարվածություն ապահովի Հայաստանը շահավետ վաճառելու ռուսական շահի համար:
5. Փոխնախարարը հայտարարում է Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության և Բաքվին Անկարայի կողմից միակողմանի օգնության մասին, ակնարկելով, որ հենց այստեղ է խախտվում հավասարակշռությունը:
Երբ Ադրբեջանի զենքի մոտ 90 տոկոսը Ռուսաստանն է տվել, չհաշված ռուս-ադրբեջանական համատեղ ռազմական գործարանները, երբ ոչ մի Թուրքիայի քաղաքացի դիվերսանտ չի հայտնաբերվել, բայց ադրբեջանական բանակում դիվերսանտ Ռուսաստանի քաղաքացիներ են հայտնաբերվել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել