Եվրոպացիք անկյուն են քշել Ալիևին..
Տուսկը զանգել է Ալիևին, թե..
-Տո այ ով իմ Պուճուր, դու էդքան կա՞ս, որ չստորագրես էս փաստաթութը: 
Օլուխը միանգամից օյաղացել, պախմելից դուրս եկել, ասել է...
-Ես չե՞մ ստորագրել։ Ի՞նչ եք ասում` չի կարող պատահել, չեմ իմացել. հրես վազելով, ասածիս վրա թքելով, անտղամարդաբար ու շատ արագ կստորագրեմ...
Բա հո թույլ չէ՞ր տալու օլուխը, որ Լեհաստանի Տուսկը վերցնի ու հեղափոխություն անի Ադրբեջանում...
Չէ՞ որ հեղափոխությունների արտահանման հայրենիքը մայր-Լեհաստանն է:
Հ.Գ. Մի խոսքով` եվրոպական լուրջ ճնշումներից հետո Ալիևի խմած և «չթաղված» մարմինը Ռուսաստանի տակից հանվել, տարվել-դրվել է Արևմուտքի` Արևելյան գործընկերության համաժողովիի եզրափակիչ տեքստի տակ. ստորագրության տեսքով:
Ու հարցը փակվել է:
Հ.Գ. Իր արևին Ադրբեջանը վերապահումով է ստորագրել սույն փաստաթուղթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել