Սա ի դեպ. «կոնկուրենտ ֆիրմայի» չորրորդ թռիչքն է «նա լունու»:
ա). առաջինը, երբ «կոնկուրենտը» դեռ տասական թվականներին կանչել էր Սեյրան Օհանյանին, ինչպես Ալիկ Սարգսյանին, ասել` անցիր մեր դաշտ, ամեն ինչ լավ կլինի:
Օհանյանն ասել էր` «նե՛տ»:
Ու գնա՜ց վարկաբեկման առաջին ալիքը:
Բանակի վրայով:
բ). երկրորդ ալիքի ժամանակ կրկին Օհանյանին հասկացրին` էս կողմ արի, թե չէ...
Կրկին նրանց ասվեց` չէ... 
Ու սկսվեց վարկաբեկման երկրորդ փուլը:
Լյուքս Ստեփանյանի դիակը «բերում» էին Երևան, Հանրապետության հրապարակ, որպեսզի բորբոքեն ժողովրդի ենթագիտակցական ցավը... Հանդեպ բանակ, այն է` հանդեպ բանակի ղեկավար:
գ)... երրորդ ալիքն սկսվեց այն բանից հետո, երբ տարածվեց «մալվան», թե Օհանյանը հնարավոր է նախագահի իրավահաջորդ դառնա...
Ու գնա՜ց... «կոնկուրենտը» հասկացավ, որ ավելի հուժկու ենթագիտակցական շերտի պետք է հասնի ու հասավ Օհանյանի խաչքավորությանը` պղծելով շուրջ բոլորն ամեն բան...
դ). հիմա արդեն չորրորդ ռանդեվյուն է. պատճառը ֆիլմն էր. Օհանյանի «մեկ օրվա» մասին:
Հասկացվեց` վերջ` հաջորդ նախագահը կանի սահմանադրական փոփոխություն, թե` ոչ, Օհանյանը կլինի:
«Կոնկուրենտն» ընդհանրապես դիվոտեց, նեռացվեց, նեղացվեց, ու իր ողջ դիվայնությունը տեղափոխեց մարդու անձնական կյանք՝ Օհանյանի ողնաշարից օձակերպ սողալով դեպ նրա կնոջ ողնաշար...
Հ.Գ. Եվ ուրեմն, սիրելի, «կոնկուր», մի բան ասեմ ու լաց եղիր հոնգուր:
-Այնտեղ, ուր մտել ես` թե դիակի, խաչի, թե անձնական կյանքի տարածք, խիստ անձեռնմխելի է... 
Տիեզերքն այդ դեպքերում ողջ էներգետիկան` դիակի, խաչի, անկողնու, շուռ է տալիս դեպ անձեռնխելիությունը քանդածի վրա:
Հ.Գ. Ասված է` ցանկապատը քանդողին օձը կծում է:
Հետո չասես` չասի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել