Երևի երկրի սոցիալ-տնտեսական վիճակն է պատճառը, որ մարդկանց մեջ այսքան չարություն է կուտակվել: Այնպիսի տպավորություն է, կարծես թե մարդ են ման գալիս, որ իրենց հոգում կուտակված մաղձն ու զայրույթը թափեն նրա վրա ու հանգստանան: Ազգիս մի մասի նենգության «պարպման օբյեկտն» այսօր Եսայի Ալթունյանն էր: 
Օտար երկրում ծնված ու մեծացած այս երիտասարդը կիրթ է, դաստիարակված է, լավ երգիչ ու աշխատասեր մարդ է: Ապրելով Ֆրանսիայում` մշտապես կապ է պահպանում Հայաստանի հետ, իր հնարավորությունների սահմաններում պայքարում է օտարներին Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու հարցում: 
Ու ինչպես ասում են` էս ամեն ինչը հեչ, Կոնչիտայի ուսերին հայկական դրոշը գցելը` մեջ: 
Հանգիստ եղեք, հարգելիներս: Դրանով ո՛չ մեր երկիրը կործանվեց, ո՛չ մեր հողը պղծվեց, ոչ էլ աշխարհի առջև Հայաստանը խայտառակ եղավ, ինչպես դուք եք մտածում: Ու ընդհակառակը` Եսայիի արածը շատ լավ PR քայլ էր:
Եվս մի բան. երբ խոսում եք իսկական հայ տղու կերպարից ու վերջին կարգի հայհոյանքներ եք գրում նյութի մեկնաբանությունների բաժնում` լավ իմանալով, որ շատ հայ աղջիկներ ու կանայք կարող է կարդան ձեր գրածները, մի տեսակ ծիծաղելի եք դառնում:
Հաջողություն եմ մաղթում Genealogy խմբին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել