Հենց նոր նայեցի ոստիկանների և որդեկորույս մայրերի` նախագահականի դիմաց քաշքշուկը...
Հոգիս էս ոո՜նց ցավաց... Քայքայվեցի...
Նախ սևազգեստ, անճար մայրերի, հետո էլ ոստիկանների համար:
Ասեմ էլի. թե չէ հոգիս կշարունակի ցավալ...
Նախ` ինչո՞ւ մինչև հիմա այս կանանց հարցերին պատասխաններ չեն տվել:
Չէ՞ որ սա հասարակության ամենազգայուն գոտին է, ու էստեղ պետք է նույնքան զգայուն ու ուշադիր լինել:
Եվ հետո, չգիտեմ ինչու, կանայք մի տեսակ իրենց վշտին ոչ հարիր վիճակում էին, շատ էին ագրեսիվ...
Ցավալի էր` ոստիկանի գլխարկն ընկել գլխից, մնացել էր փողոցում, իսկ ոստիկանը համբերատար դեռ փորձում է որդեկորույս կնոջը բացատրել, թե ինչ է ուզում իրենցից: 
Հ.Գ.Ասում եմ` կարող է՞ էս սահմանադրության փոփոխության ֆոնին ինչ-ինչ ռեժիսորներ էլի սկսել են բզբզալ...
Ախր ձեռագիրն էնքան ծանո՜թ էր...
Զգայականության վրա մարդկանց խելագարացնել, ղեկավարելի դարձնել, փողոց հանել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել