Հյուսիսային Կորեայի ժողովրդական զինված ուժերի նախարար Հեն Են Չհոլն ապրիլի 30-ին մի քանի հարյուր մարդկանց ներկայությամբ գնդակահարվել է: Այս մասին հայտնում է Ренхап-ը՝ հղում անելով Հետախուզական ծառայությանը:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Են Չհոլին գնդակահարել են, քանի որ նա քնել է Կիմ Չին Ընի մոտ խորհրդակցություն անցկացնելու ժամանակ: Հարկ է նշել, որ ավելի վաղ ԿԺԴՀ-ի նախագահը մահապատժի էր ենթարկել ևս 15 չինովնիկների, այդ թվում՝ փոխնախարարների:
Այս հանգամանքն, իհարկե, չի կարելի անընդհատ կրկնել ու շահարկել, սակայն մտովի փորձենք նմանօրինակ մի օրենքի կիրառություն սկսել ՀՀ-ում, և դա հատկապես լայն կիրառություն կստանա մեր քաղաքական համակարգի օրենսդիր մարմնում, քանի որ այն մեր շատ հայ օրենսդիրների համար դարձել է մի «հոգեպարար ու դյութիչ քնարան»:
Ինչ խոսք, մեթոդը դաժան է, բայց միանշանակ աշխատող տարբերակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել