Ինչպես միշտ` այս տարի նույնպես բուքմեյքերական ընկերությունները կանխատեսումներ են անում` «Եվրատեսիլ»  երգի մրցույթի հետ կապված: 
Շատ եմ սիրում այդ մրցույթը, որովհետև ուրաքանչյուր տարի, մրցույթին ներկայացված մոտ 40 երգերից մի քանիսը համալրում են իմ սիրելի երգերի ցանկը: Մյուս կողմից, որպես հայ, ուրախանում եմ, որ «Եվրատեսիլի»  միջոցով հայ կատարողները հնարավորություն են ունենում ներկայանալու բազմամիլիոնանոց լսարանի առջև` ձեռք բերելով բազմաթիվ եվրոպացի երկրպագուներ: Իսկ ինչ վերաբերվում է բուքմեյքերների սահմանած գործակիցներին, ապա ասեմ, որ անցած տարվա «դառը» փորձից հետո լուրջ չեմ վերաբերվում դրանց: Առաջին կիսաեզրափակչի քվյարկության արդյունքներից հետո գործակիցներն ամբողջությամբ փոխվում են: Ըստ իս` Հայաստանի ներկայացրած երգը եվրատեսիլյան բեմից, շատ ավելի գեղեցիկ ու տպավորիչ է հնչելու և ավելի բարձր հորիզոնական է զբաղեցնելու, քան նրանց կանխատեսած 14-16-րդ հորիզոնականներն են: Գրեթե համոզված եմ, որ այս տարի հաղթելու է Իտալիան: Իսկ ինձ ամենից շատ դուր է գալիս Ռուսաստանի ներկայացուցչի երգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել