«Վերջին 20 տարվա ընթացքում, տարբեր տվյալներով, առաջին գծում` հակառակորդի արձակած գնդակից, ականների պայթյունի հետևանքով և այլ տարբեր պատճառներով ադրբեջանական բանակը ունեցել է 6000 զոհ», -հղում անելով АПА-ի տվյալներին` գրում է ադրբեջանական լրատվական կայքերից մեկը:
Այսինքն` յուրաքանչյուր տարի նրանք միջինը 300 զոհ են ունեցել:
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրություններում և ադրբեջանական լրատվամիջոցներում, տարվա ընթացքում նշվում է ընդամենը 20-30 զինծառայողի կորուստի մասին: Սա ևս մեկ ապացույց է այն մասին, որ նրանք ամեն կերպ թաքցնում են իրենց զոհերի իրական թիվը.:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել