Massimiliano+Allegri+Juventus+v+Real+Madrid+4WwO8EYN3sNl1in.am-ը գրում է.

Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասմիլիանո Ալեգրին երջանիկ է, որ թիմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում դիմակայության առաջին մրցավեճում առավելության է հասել «Ռեալ»-ի նկատմամբ: Մասնագետը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը:

«Գոհ եմ իմ տղաների խաղից: Հիանալի գործեցինք, չնայած՝ կարող ենք ավելին: Եզրափակիչ դուրս գալու համար Մադրիդում պետք է ֆանտաստիկ խաղ ցուցադրել: Կարևոր քայլ ենք արել դիմակայությունում հաղթանակի համար:

Հաջորդ չորեքշաբթի օրը մեզ դիմակայելու է վիրավոր «Ռեալ»: Պետք է գոլ խփել Մադրիդում, այլապես դժվար կլինի եզրափակչի ուղեգիր նվաճել»,- Ալեգրիի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել