500119931in.am-ը գրում է.

Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Տերտերի շրջանի Գափանլը գյուղի մոտ հերթական մոնիթորինգը՝ համապատասխան ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մանդատի, անցել է առանց միջադեպերի։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ՝ փոխանցում է Trend գործակալությունը։

Հայկական կողմում մոնիթորինգ են անցկացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշնային օգնականներ Խրիստո Խրիստովը, Եվգենի Շարովն ու Սայմոն Թիլլերը։

Ադրբեջանական կողմում մոնիթորինգ են անցկացրել Կասպրշիկը, դաշնային օգնականներ Իրժի Աբերլեն և Փիթեր Սվադբերգը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել