BN-IF944_0504go_M_201505041657321in.am-ը գրում է.

Գործարար Դևիդ Գոլդբերգը՝ Facebook-ի տնօրեններից մեկի՝ Շերիլ Սենդբերգի ամուսինը, մահացել է Մեքսիկական Պունտա-Միտա քաղաքի Four Seasons հյուրանոցում՝ ընկնելով մարզասարքից։ Վազքուղուց ընկնելու հետևանքով նա գլուխը հարվածել է գետնին։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով տեղի դատախազությանը։

Գոլդբերգը մարզասրահ է մտել մայիսի 1-ին, իսկ երեկոյան եղբայրը նրան գտել է վնասված գլխով։ Գործարարը կյանքի նշաններ է ցույց տվել։ Նրան հոսպիտալացրել են, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Գոլդբերգը ղեկավարում էր SurveyMonkey ընկերությունը։ Նշենք, որ Գոլդբերգն ու Շերիլ Սենդբերգը համարվում են Սիլիկոնե հովտի ամենաազդեցիկ ամուսնական զույգերից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել