ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ Ուկրաինայի և Վրաստանի ԱԳՆ-ների տարածած ադրբեջանահաճո հայտարարությունները սպասելի էին:
Ուկրաինայի այս քայլը Հայաստանի կողմից Ղրիմի անկախության ճանաչման պատասխանն էր: Իսկ Վրաստանի նման դիրքորոշումը պայմանավորված է դիվանագիտական հարթությունում Արցախի` Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ համագործակցությամբ: Գաղտնիք չէ, որ ԼՂՀ-ն պաշտոնապես ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, և ամեն անգամ այս երկրներից յուրաքանչյուրում նախագահական կամ խորհրդարանական ընտրություններից հետո ԼՂՀ իշխանությունները շնորհավորում են նրանց:

Հ.Գ. Պետք չէ այդչափ ցավագին ընդունել Արցախի վերաբերյալ Ուկրաինայի և Վրաստանի դիրքորոշումները, վերջիվերջո արցախյան կոնֆլիկտի կարգավորման գործում այդ երկրները ոչ մի դեր չեն խաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել