538222_405503009494273_137665928_n1in.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «2014-2015 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»:

Համաձայն աշխատակարգի` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից, ենթակայությունից և ուսուցման լեզվից, 2014-2015 ուստարվա ուսումնական պարապմունքները կավարտվեն 2015թ. մայիսի 22-ին՝ հնգօրյա կամ մայիսի 23-ին՝ վեցօրյա ուսումնական շաբաթով աշխատող ուսհաստատության համար` ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` 1-ին դասարանների, առնվազն 32 ուսումնական շաբաթ` 2-րդ դասարանների և առնվազն 34 ուսումնական շաբաթ` 3-12-րդ դասարանների համար:

Հունիսի 1-22-ն ուսհաստատությունների 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում կանցկացվեն համապատասխանաբար` գիտելիքների ստուգում, ավարտական և պետական ավարտական քննություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել