3931in.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները մոտեցել են քվանտային համակարգիչների ստեղծմանը՝ հայտնում է Nature Communications ամսագիրը: Հաջողվել է առաջընթաց գրանցել սխալների ուղղման գործում, որոնք ազդում են քվանտային հաշվարկների վրա:

Քվանտային համակարգիչները կկարողանան իրենց հզորությամբ զգալիորեն գերազանցել սովորական համակարգիչներին, սակայն դրանց մշակումը չափազանց դանդաղ է ընթանում:

IBM հետազոտական կենտրոնի մասնագետները հաշվողական քվանտային մեթոդի սխալների ուղղման նոր մեթոդ են ներկայացրել:

Դասական համակարգիչներում հիմնական հաշվողական միավորները բայթերն են, որոնք գրանցվում են մեկերի և զրոների հաջորդականության տեսքով: Քվանտային համակարգում դրանց համարժեքները կուբիտներն են, որոնք կարող են լինել մեկ և զրո միաժամանակ: Տեսականորեն կուբիտների հենց այդ առանձնահատկությունն է քվանտային համակարգիչներին ավելի հզոր հաշվողական ուժ տալիս:

Սակայն քվանտային համակարգերի վրա կարող են ազդել բարձր ջերմաստիճանները, էլեկտրամագնիսական ճառագայթումը և նյութերի թերությունները: Այդպիսի սխալների վերահսկողության և վերացման հետ կապված բարդությունները լուրջ խոչընդոտ են քվանտային համակարգիչների ստեղծման ճանապարհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել