10621647071in.am-ը գրում է.

Բրիտանացի բուքմեյքերները դեռ խաղադրույքներ են ընդունում արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի նորածին դստեր անվան համար: Առաջին տեղում, նախկինի պես, Էլիս անունն է, երկրորդ տեղում Շառլոտան է, հայտնում է RIA Novosti-ն:

Ladbrokes բուքմեյքերական գրասենյակը հայտարարել է, որ դադարեցրել է բոլոր խաղադրույքները՝ բացի անվան համար դրվողները:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ Լոնդոնի ժամանակով 8:34-ին դքսուհի Քեթրինը փոքրիկին ծննդաբերել է Սուրբ Մարիամի լոնդոնյան հիվանդանոցում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել