1in.am-ը գրում է.
Արդյոք գիտե՞ք, որ գլխի մազերը կարող են երկու փղերի քաշին դիմանալ, և որ կարմրահերները աշխարհում ամենաքիչն են: Fullpicture.ru-ն հավաքել է մազերի մասին հետաքրքիր փաստեր, որոնք, հնարավոր է, շատերին անհայտ են:
1. Չնայած, որ մազերն ամենից շատն են որպես հանցագործությունների բացահայտման միջոց դառնում, սակայն դրանց միջոցով անհնար է պարզել մազերի տիրոջ սեռը:

2. Մազերի կառուցվածքով կարելի է որոշել, թե ինչ նյութեր են եղել նրա արյան մեջ, այդ թվում նաև թմրանյութերը:

3. Սև մազերն աշխարհում ամենատարածվածն են: Բաց մազեր ունեն մեր մոլորակի միայն երկու տոկոսը:

4. Ամեն անգամ, երբ մազ է ընկնում, դրա փոխարեն մեկ ուրիշն է աճում: Դա կյանքի ընթացքում կարող է կրկնվել մինչև 20 անգամ:

5. Մազը ոսկրուղեղից հետո երկրորդ ամենաարագ աճող մարդկային հյուսվածքն է:

6. Չինուհին Xie Qiuping-ն աշխարհում ամենաերկար մազերի տիրուհին է: Նրա մազերի երկարությունը 5․627 մետր է:

7. Հին հույները կարծում էին, որ կարմրահերները մահանալուց հետո վամպիրներ էին դառնում:

8. Օրական 40-150 հատ մազի թափվելը նորմալ է համարվում:

9. Աֆրիկացիների մազերն աշխարհում ամենադանդաղն են աճում, և ավելի շատ են հակված վնասվածքների:

10. Մազարմատը, որը մաշկի տակ է գտնվում, դրա միակ կենդանի մասն է:

11. Մեկ մազի կյանքի տևողությունը մոտավորապես 5 տարի է կազմում:




