otaxshi-kv-pal1in.am-ը գրում է.

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր չէ վերադառնալ մեծ քաղաքականություն։ Ինչպես նա հայտնել է լրագրողներին՝ որևէ լուրջ պատճառ կամ նախադրյալներ չկան կառավարություն իր վերադարձի համար։ Այս մասին փոխանցում է Gruziya Online-ը։

Ինչ վերաբերում է կառավարության նոր կազմի հաստատման հարցին, ապա նախկին վարչապետի խոսքով՝ այդ տեսանկյունից խորհրդարանում որևէ խնդիր չի ստեղծվի։

«Մենք նույնիսկ չենք դնում հարցը, թե կառավարությանը վստահության քվե կհայտարարվի՞, թե՞ ոչ, քանի որ «Վրացական երազանքը» խորհրդարանում մեծամասնություն է կազմում։ Իշխող թիմում ներքին դիմակայության մասին ես ոչինչ չեմ լսել և կարծում եմ, որ խորհրդարանը կհաստատի կառավարության նոր կազմն առանց խնդիրների»,- ասել է Իվանիշվիլին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել