Jennifer-Lopez-4_Starbeat.ru1in.am-ը գրում է.

Վերադառնալով իր 28-ամյա սիրեցյալ Կասպեր Սմարթի մոտ, որը նոր կյանք է հաղորդել Ջենիֆեր Լոպեսին, աստղը ոչ միայն ավելի լավ տեսք ունի, այլև դեմքից չի պակասում երջանիկ ժպիտը: Դրա հետ կապված՝ արտասահմանյան տաբլոիդները սկսել են ավելի հաճախ գրել 45-ամյա դերասանուհու ու նրա երիտասարդ ընկերոջ ամուսնության մասին:

Զույգին մոտ աղբյուրները հայտնում են, որ սիրեցյալները արդեն զբաղվում են հարսանեկան արարողության նախապատրաստական աշխատանքներով:

«Հարսանիքը խոստանում է լինել փառահեղ: Ջենիֆերը պատրաստ է վճարել 3 մլն, որպեսզի Կասպերի հետ իր հարսանիքը լինի հեքիաթային»,- ասել է աղբյուրը:

Հաղորդվում է, որ արարողությունը նախատեսվում է 2015թ. դեկտեմբերին: Հարսանիքը կարող է անցկացվել Հավայան կղզիներում կամ Պուերտո-Ռիկոյում:

Կասպերը արդեն հասցրել է դառնալ փոփ-երգչուհու երեխաների սիրելին: «Նա մեծ ջանքեր է գործադրում, որ նրանց դուր գա, հեքիաթներ է կարդում գիշերը ու բլիթներ պատրաստում»,- Hollywood Life-ը մեջբերում է աղբյուրի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել