31in.am-ը գրում է.

Նոր Զելանդիայում սկսվել են Ֆիլիպ Լայլա Հանսենի գործով դատական լսումները, ով մեղադրվում է սեքսի ժամանակ իր զուգընկերուհիների ատամները հեռացնելու մեջ: Այս մասին է հաղորդում The New Zealand Herald պարբերականը:

Հանսենը հերքում է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ նա իր սիրելիներին բժշկական օգնություն է ցուցաբերել:
Մեղադրականում ասվում է, որ կասկածյալը, ով անատամ կանանց հանդեպ պաթոլոգիական հակում ունի, սեքսում բռնատիրական ոճ է կիրառել:

Հանսենին ձերբակալել են 2012-ին: Նրա փաստաբանը փորձում է դատավորին և ատենակալներին համոզել, որ ամեն ինչ տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել