koyde-sadece-iki-aile-yasiyor-7243804_x_o1in.am-ը գրում է.

Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան, մեծամասամբ քրդաբնակ Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի Աքչադամ գյուղի բնակիչները հայտնել են, որ գյուղում հայկական ամրոց ու գերեզմաններ կան։ Այս մասին գրում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։

«Մեզ մոտ ժամանակին հայերին պատկանած ամրոց կա, հայկական գերեզմաններ կան։ Հենց այդ պատճառով էլ մեր գյուղ երբեմն զբոսաշրջիկներ են գալիս, և դրա շնորհիվ Աքչադամը, չնայած սակավաթիվ բնակիչներ ունենալուն, ուշադրության կենտրոնում է»,- ասել են գյուղացիները։

Աքչադամում ընդամենը երկու ընտանիք է ապրում։ Բնակիչները հայտնել են, որ իրենց հարազատ գյուղը գուցեև անիծված է, սակայն իրենք սիրում են այն ու չեն պատրաստվում մյուսների պես հեռանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել