unnamed1in.am-ը գրում է.

Ապրիլի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել Հայրենական Մեծ պատերազմի տոնական միջոցառումների շրջանակում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպած Երկրորդ աշխարհամարտի վետերանների մեծարման ցերեկույթին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Մեծարման ցերեկույթից առաջ նախ բժշկական համալսարանի բակում Հայրենական պատերազմին նվիրված հուշակոթողի մոտ ներկաները հարգանքի տուրք են մատուցել պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակին: Իսկ համալսարանի դահլիճում կազմակերպված ցերեկույթը մեկնարկել է բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանի ելույթով, որից հետո խոսք է տրամադրվել Հայաստանում ՌԴ դեսպանության դեսպանորդ Անդրեյ Իվանովին: Ելույթով հանդես է եկել նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել 2015 թվականին հայ ժողովրդի համար երկու նշանակալի իրադարձությունների՝ Հայոց Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին և Հայրենական պատերազմում խորհրդային ժողովուրդների՝ այդ թվում հայ ժողովրդի մասնակցությամբ տարած հաղթանակին՝ կարևորելով այդ նվաճման գործում հայ զինվորական բժիշկների ունեցած ներդրումը:

Միջոցառման բանախոսները ներկայացրել են նաև հայ բժիշկների՝ Հայրենական պատերազմում ունեցած մասնակցության մասին համառոտ ակնարկ, որից հետո ՀՀ առողջապահության նախարարության կողմից պատերազմի վետերան բժիշկներն արժանացել են պատվոգրերի, իսկ բուհի ռեկտորի կողմից՝ համալսարանի ոսկե մեդալի: Պարգևներ են հանձնվել նաև «Առողջապահության կազմակերպիչների ասոցիացիա» առողջապահական հասարակական կազմակերպության կողմից: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անձնվեր ծառայության համար գերատեսչական մեդալներ է հանձնել Երկրորդ աշխարհամարտի մասնակից Հայրենական պատերազմի մասնակից վետերան բժիշկներին:

unnamed (5)

unnamed (3)

unnamed (2)

unnamed (1)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել