10205449271in.am-ը գրում է.

Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև առանց այցագրի ռեժիմի ներմուծումը կհետաձգվի մինչև 2016 թվականը՝ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Դմիտրի Կուլեբան, որի խոսքերը մեջբերում է ուկրաինական «112 Ուկրաինա» կայքը:

Ուկրաինական իշխանությունները հուսով էին, որ առանց այցագրի ռեժիմի մասին որոշումը կարող է ընդունվել Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, սակայն Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին ավելի վաղ հայտարարել էր, թե դա քիչ հավանական է, ամեն ինչ կախված է Կիևի կողմից պայմանների կատարման գնահատականից:

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինն այժմ ասում է, թե գագաթնաժողովի ժամանակ պետք է ընդունվի «սկզբունքային որոշում Ուկրաինայի համար առանց այցագրի ռեժիմի առաջխաղացման ուղղությամբ», և կարծում է, որ այն կներմուծվի 2016թ.:

Կուլեբայի խոսքով՝ Ռիգայում մայիսյան գագաթնաժողովին կորոշվեն նման ռեժիմի ներմուծման հստակ ալգորիթմներն ու հեռանկարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել